ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Իմքայլականները» այլ իրականության մեջ են

«Իմքայլականները» այլ իրականության մեջ են
19.01.2021 | 12:49

«Փաստը» գրում է.

«Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած և կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։ Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինը իր օրակարգում ներառում է ստեղծված իրադրության հետ ոչ մի աղերս չունեցող հարցերի մի ամբողջական խմբաքանակ, երբ երկրում տիրում է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, պետությունը կանգնած է տնտեսական կոլապսի եզրին, առկա է անվտանգային, սահմանային հարցերի, գերիներին առնչվող չլուծված խնդիրների անվերջ շարան։ Ավելին, երբ առաջարկվում է ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման և գերիների վերադարձի, ռազմական գործողության ժամանակ և խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ է քվեարկում։ Փոխարենը իշխանության «կարկառուն» պատգամավորներից մեկը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», իսկ մեկ այլ պատգամավորուհի էլ վստահեցնում է, թե՝ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետներից մեկը, վիճակն իսկապես չափազանց ծանր է, իսկ «իմքայլականների» պահվածքը ցույց է տալիս, որ նրանք բացարձակ այլ իրականության մեջ են, որը ոչ մի աղերս չունի բուն իրականության հետ»։

Դիտվել է՝ 4568

Մեկնաբանություններ